Եմենը դիմել է Անվտանգության խորհրդին Սանաայի օդանավակայանի վերաբացման համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96776-Եմենը_դիմել_է_Անվտանգության_խորհրդին_Սանաայի_օդանավակայանի_վերաբացման_համար
Եմենի տրանսպորտի փոխնախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել ենթահող ստեղծել Եմենի մայրաքաղաք Սանաայի օդանավակայանը վերաբացելու և հազարավոր եմենցի հիվանդների կյանքը փրկելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2018 12:35 Asia/Tehran
  • Եմենը դիմել է Անվտանգության խորհրդին Սանաայի օդանավակայանի վերաբացման համար

Եմենի տրանսպորտի փոխնախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել ենթահող ստեղծել Եմենի մայրաքաղաք Սանաայի օդանավակայանը վերաբացելու և հազարավոր եմենցի հիվանդների կյանքը փրկելու համար:

Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, Աբդուլլահ Ալ-Անսին քննադատելով Սանաայի միջազգային օդանավակայանը փակելու սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի քայլն ասել է.«Օրական 20-30 եմենցի հիվանդներ մահանում են Սանաայի օդանավակայանի փակ լինելու պատճառով:

Ակնարկելով տարեկան ավելի քան 200 հազար հիվանդների Սանաայի օդանավակայանի միջոցով արտերկիր տեղափոխելուն, Ալ-Անսին հավելել է. «Եմենի ժողովրդի մեծամասնությունը մեծապես տուժել է օդանավակայանի փակ լինելու պատճառով:

Սաուդյան կործանիչները հինգշաբթի օրը հարձակվեցին Եմենի Սաադա նահանգում գտնվում Զահյան քաղաքում եմենցի աշակերտներ տեղափոխող ավտոբուսի վրա, որի հետևանքով զոհվեց 55 և վիրավորվեց մոտ 80 մարդ:

Սանաայի օդանավակայանի տնօրեն Խալեդ Ալ-Շայեֆը ևս միջազգային հանրությանը, հատկապես Անվտանգության խորհրդին կոչ է արել ենթահող ստեղծել Սանաայի օդանավակայանի վերաբացման համար: