Իրաքի ազգային անվտանգության խորհուրդն ընդգծեց Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը
Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հայտարարության սխալ մեկնաբանություններն, ընդգծել է ԻԻՀ-ի հետ հարաբերությունների կարևորությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը Հեյդար Ալ-Էբադիի գլխավորությամբ գումարված կիրակի օրվա նիստի ավարտին մի հաղորդագրությամբ ընդգծեց ԻԻՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնման և երկու երկրի միջև ընդհանուր շահերի պահպանման նշանակությունը:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին օգոստոսի 7-ին կայացած շաբաթական մամուլի ասուլիսում ակնարկելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր շրջանին, ասել էր. «Իրաքը չի մասնակցելու Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, սակայն միևնույն ժամանակ պաշտպանելու է իր ժողովրդի ու նաև երկրի շահերը»:
Ի դեպ, Իրաքի կառավարության խոսնակ Սաադ Ալ-Հադիսին կիրակի օրը ժողովուրդների դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը խնդիրները կարգավորելու համար անարդար և սխալ քայլ է համարել:
Միևնույն ժամանակ, Իրաքի ՆԳ նախարար Ղասեմ Ալ-Աառջին Իրանի ու Իրաքի սահմանային որոշ անցակետերը փակվելու մասին լուրերի տարածվելուց հետո ընդգծեց, որ Իրանի հետ սահմանային որևէ անցակետ չի փակվել ու չի փակվելու: