Օգոստոս 15, 2018 11:41 Asia/Tehran
  • Ահաբեկիչների ձախողումը Սիրիայի Սովայդա անապատում

Սիրիայի բանակային ուժերը տապալել են Սիրիայի հարավային Սովայդա անապատի Ալսաֆայի բարձրունքներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կազմակերպած հարձակումը:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակային ու ժողովրդական ուժերին հաջողվել է իրենց ձեռքն առնել Ալսաֆայի հյուսիս-արևմտյան Օմ-Մարդեխ շրջանի վերահսկողությունը՝ նեղացնելով ԻԼԻՊ-ի պաշարման օղակը:

Ալսաֆայի բարձրունքների հարավ-արևմտայն աջանցքում Սիրիայի բանակը թիրախավորել է ահաբեկիչների դիրքերը , որից հետո աչնչացվել է ահաբեկիչներին պատկանող մի մեքենա: Սպանվել են հինգ ահաբեկիչներ, նրանցից մեկը ձերբակալվել է:

Սովայդայի անապատում Ալ-Ռահիբայում Սիրիայի բանակային դիրքերի վրա ԻԼԻՊ-ի հարձակումները դիմագրավելու օպերացիայի ժամանակ սպանվել է տասը ահաբեկիչ:

Սիրիական կործանիչները ռմբակոծել են Ալսաֆայի մոտակայքում գտնվող Ալբարաքում ԻԼԻՊ-ի դիրքերը:

Պիտակ