Կանադացի իրավաբանը պատերազմական ոճրագործ է ճանաչել Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96949-Կանադացի_իրավաբանը_պատերազմական_ոճրագործ_է_ճանաչել_Սիոնիստական_ռեժիմին
Կանադացի իրավաբանը և միջազգային փաստաբանը պատերազմական ոճրագործություն է որակել պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2018 14:08 Asia/Tehran
  • Կանադացի իրավաբանը պատերազմական ոճրագործ է ճանաչել Սիոնիստական ռեժիմին

Կանադացի իրավաբանը և միջազգային փաստաբանը պատերազմական ոճրագործություն է որակել պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի քայլերը:

Հինգշաբթի օրը Presstv հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Էդվարդ Կարիգանն ասել է. «ՄԱԿ-ը և միջազգային կառույցները լռում են պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների մասին»:

Կանադացի իրավաբանն ավելացրել է. «Խնդիրը ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի կառուցվածքն է, որտեղ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ունեն վետոյի իրավունք և վետո են դնում Իսրայելի դեմ ցանկացած բանաձևի վրա»:

Կարիգանը նշել է. «Իսրայելի ռեժիմն ավելի քան մեկ տասնամյակ պաշարել է Գազայի հատվածում ապրող պաղեստինցիներին՝ նրանց զրկելով դեղերից, սննդից, բժշկական օգնություններից և այլ անհրաժեշտ հարմարություններից»: