Կարևորվել է Բահրեյնի Ալ-Վեֆաղ հավաքականության ավագ անդամի ազատ արձակման անհրաժեշտությունը
Բահրեյին Ալ-վեֆաղ շարժումը կարևորել է Ալե Խալիֆայի կալանքից այդ շարժման ավագ անդամ և Բահրեյնի պառլամենտի նախկին պատգամավոր Շեյխ «Հասան Իսայի» ազատ արձակման անհրաժեշտությունը:
Ֆարս գործակալության հաղորդմամբ, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Բահրեյնի Ալ-Վեֆաղ շարժումը Շեյխ Հասան Իսայի կալանավորման կապակցությամբ հայտարարել է.«Բահրեյնի քաղաքական գործիչների ու կրոնագետների նկտմամբ գործադրվող ցանկացած ագրեսիա ու ձերբակալություն վրեժխնդրության նպատակով է արվում և օրենքի հետ ոչ մի կապ չունի»:
Շեյխ Հասան Իսան կոչ էր անում ժողովրդավարական փոփոխություններ կատարել, հաստատել հասարակական արդարություն, հարգել մարդկային արժանապատվությունն ու մարդկային իրավունքների սկզբունքները: Նրա դեմ հնչեցված բոլոր մեղադրանքները կեղծ են ու քաղաքական դրդապատճառներ ունեն:
2011թ. Բահրեյին ժողովրդական հեղափոխությունից առաջ անցկացված ընտրություններում պառլամնենտի նախկին պատգամավոր Շեյխ Հասան Իսան վաստակել էր ձայների ավելի քան 93 տոկոսը:
2011թ. փետրվարի 14-ից իվեր Բահրեյնի ժողովուրդը պայքարում է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Բահրեյնի ժողովուրդը պահանջում է խալիֆայի վարչակարգի վերացում եւ քաղբանտարկյալների ազատում: