Կարևորվել է Բահրեյնի Ալ-Վեֆաղ հավաքականության ավագ անդամի ազատ արձակման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97024-Կարևորվել_է_Բահրեյնի_Ալ_Վեֆաղ_հավաքականության_ավագ_անդամի_ազատ_արձակման_անհրաժեշտությունը
Բահրեյին Ալ-վեֆաղ շարժումը կարևորել է Ալե Խալիֆայի կալանքից այդ շարժման ավագ անդամ և Բահրեյնի պառլամենտի նախկին պատգամավոր Շեյխ «Հասան Իսայի» ազատ արձակման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2018 14:43 Asia/Tehran
  • Կարևորվել է Բահրեյնի Ալ-Վեֆաղ հավաքականության ավագ անդամի ազատ արձակման անհրաժեշտությունը

Բահրեյին Ալ-վեֆաղ շարժումը կարևորել է Ալե Խալիֆայի կալանքից այդ շարժման ավագ անդամ և Բահրեյնի պառլամենտի նախկին պատգամավոր Շեյխ «Հասան Իսայի» ազատ արձակման անհրաժեշտությունը:

Ֆարս գործակալության հաղորդմամբ, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Բահրեյնի Ալ-Վեֆաղ շարժումը Շեյխ Հասան Իսայի կալանավորման կապակցությամբ հայտարարել է.«Բահրեյնի քաղաքական գործիչների ու կրոնագետների նկտմամբ գործադրվող ցանկացած ագրեսիա ու ձերբակալություն վրեժխնդրության նպատակով է արվում և օրենքի հետ ոչ մի կապ չունի»:

Շեյխ Հասան Իսան կոչ էր անում ժողովրդավարական փոփոխություններ կատարել, հաստատել հասարակական արդարություն, հարգել մարդկային արժանապատվությունն ու մարդկային իրավունքների սկզբունքները: Նրա դեմ հնչեցված բոլոր մեղադրանքները կեղծ են ու քաղաքական դրդապատճառներ ունեն:

2011թ. Բահրեյին ժողովրդական հեղափոխությունից առաջ անցկացված ընտրություններում պառլամնենտի նախկին պատգամավոր Շեյխ Հասան Իսան վաստակել էր ձայների ավելի քան 93 տոկոսը:

2011թ. փետրվարի 14-ից իվեր Բահրեյնի ժողովուրդը պայքարում է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Բահրեյնի ժողովուրդը պահանջում է խալիֆայի վարչակարգի վերացում եւ քաղբանտարկյալների ազատում: