Իրաքի նախագահ.«Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97063-Իրաքի_նախագահ._Թեհրանի_և_Բաղդադի_միջև_հարաբերությունները_գերազանց_մակարդակի_վրա_են
Իրաքի հանրապետության նախագահն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցներից կտուժեն նաև Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2018 13:56 Asia/Tehran
  • Իրաքի նախագահ.«Թեհրանի և Բաղդադի  միջև հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են»

Իրաքի հանրապետության նախագահն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցներից կտուժեն նաև Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը»:

Կիրակի օրը Ալ-Ալամ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ֆուադ Մաասումն  ԱՄՆ-ի հակաիրանական  պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ ասել է.«Այդ պատժամիջոցներից կտուժեն ոչ միայն Իրաքի կառավարություն ու ժողովուրդը, այլ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ստորագրած բոլոր երկրները»:

Իրաքի նախագահը հստակեցրել է.«Իրաքը չի կարող գործիք  դառնալ ԱՄՆ-ի ձեռքում ընդդեմ մեկ այլ երկրի»:

Ընդգծելով Իրանի ու Իրաքի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, Ֆուադ Մաասումն հավելել է.«Իրանի իսլամական հանրապետությունը Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի առաջին իսկ օրվանից ոչ միայն հումանիտար այլ ռազմական ու տեղեկատվական օգնություններ է ցուցաբերել Բաղդադին»:

Անցած շաբաթների ընթացքում Իրաքի քաղաքական խմբերն ու թևերը բողոքելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի դեմ, Իրաքի ժողովրդի աջակցությունն են հայտնել Իրանի ժողովրդին: