ԱՄՆ-ն պատրաստ է դուրս գալ Ինջիրլիք ավիաբազայից
Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը սրվելուց հետո, որոշ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են,որ ԱՄՆ-ն պատրաստ է դուրս գալ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից:
Քուվեյթում լույս տեսնող «Ալ -Ռայ» օրաթերթի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ որոշ ամերիկյան աղբյուրներ հաղորդել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Անկարայի ցանկության դեպքում, Վաշինգտոնը պատրաստ է իր զինծառայողներին դուրս բերել Ինջիրլիք ավիաբազայից:
Ըստ հաղորդման, հիշյալ աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն Կենտրոնական ուժի գործողությունների շրջանակում կբավարարվի Քուվեյթում ու Կատարում տեղակայած իր ռազմաբազաներով:
Ի դեպ մեկ տարուց ի վեր, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբն ամբողջությամբ ոչնչացավ Իրաքում ու Սիրիայում, ամերիկյան կործանիչների առաքելությունը եղել է՝ աջակցել մարտադաշտերում գտնվող ուժերին, ինչը նվազեցրել է Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված կործանիչների թռիչքները: