Թուրքիայում ձերբակալվել են ավելի քան 700 անօրինական փախստականներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97200-Թուրքիայում_ձերբակալվել_են_ավելի_քան_700_անօրինական_փախստականներ
Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացրել է վերջին շաբաթվա ընթացքում այդ երկրում 795 անօրինական փախստականների ձերբակալման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2018 14:00 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել են ավելի քան 700 անօրինական փախստականներ

Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացրել է վերջին շաբաթվա ընթացքում այդ երկրում 795 անօրինական փախստականների ձերբակալման մասին:

Թուրքիայի ոստիկանության տվյալների համաձայն, ձերբակալվածները Պակիստանի, Իրաքի, Սիրիայի, Մարոկոյի, Աֆղանստանի և Ալժիրի քաղաքացիներ են եղել, որոնք փորձել են անօրինական ճանապարհով հասնել Հունաստան, Բուլղարիա և եվրոպական այլ երկրներ:

2016 թվականին Եվրամիության և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրով, որոշվել է Թուրքիան կանխի դեպի Եվրոպա անօրինական փախստականների հոսքը:

Եվրամիության հանձնաժողովը 2017 թվականին Թուրքիային ներկայացրել է փախստականներին աջակցելու համար երեք միլիարդ եվրոյի նոր փաթեթը: Գումարը հաստատվել է Եվրամիության ղեկավարների ընթացիկ ամսվա նիստի ժամանակ:

Միջերկրական ծովում, մասնավորապես Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ափունքները դարձել են անթույլատրելի ու վտանգավոր անցուղիներից դեպի Եվրոպա և Հունաստան փախստականների հոսքի ուղին: