Իրաքի վարչապետ. Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i973-Իրաքի_վարչապետ._Թուրքիան_փորձում_է_վերականգնել_Օսմանյան_կայսրությունը
Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտնել է, որ Անկարան փորձում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունը: Ինչպես նաեւ կասկած է հայտնել այն հարցում, թե Անկարայի նպատակը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, փոխանցում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Iraqi News-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2016 15:08 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետ. Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը

Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտնել է, որ Անկարան փորձում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունը: Ինչպես նաեւ կասկած է հայտնել այն հարցում, թե Անկարայի նպատակը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, փոխանցում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Iraqi News-ը:

«Թուրքիան մեզ ասում է, որ ձգտում է պայքարել ԻՊ-ի դեմ, բայց ես անկեղծ պատասխանում եմ, որ ոչ մի ապացույց չկա»,- ասել է Ալ Աբադին՝ հավելելով, որ թուրքերը պետք է առաջնայնությունը տան ԻՊ-ի դեմ պայքարին, այլ ոչ թե քրդերի դեմ գործողություններին:

Ալ Աբադիի խոսքով՝ Անկարան ձգտում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունն այն ժամանակ, երբ Իրաքը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

news.am

24/1/2016