Սաուդյան կոալիցիայի անդամ երկրները սպառազինական բոյկոտի պիտի ենթարկվեն. Միջազգային համաներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97451-Սաուդյան_կոալիցիայի_անդամ_երկրները_սպառազինական_բոյկոտի_պիտի_ենթարկվեն._Միջազգային_համաներում
Միջազգային համաներում կազմակերպության Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրենը երեքշաբթի գիշեր պահանջեց սպառազինական բոյկոտի ենթարկել Սաուդյան Արաբիայի կոալիցիայի անդամ երկրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2018 03:07 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի անդամ երկրները սպառազինական բոյկոտի պիտի ենթարկվեն. Միջազգային համաներում

Միջազգային համաներում կազմակերպության Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրենը երեքշաբթի գիշեր պահանջեց սպառազինական բոյկոտի ենթարկել Սաուդյան Արաբիայի կոալիցիայի անդամ երկրներին:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լին Մաալուֆը հղում կատարելով Եմենի կապակցությամբ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի զեկույցին, ասել է. «Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Արաբիայի գլխավորած կոալիցիային անպատասխանատու կերպով սպառազինության վաճառքը մեծ մասշտաբներով վնաս է պատճառել  Եմենի խաղաղ քաղաքացիներին»:

ՄԱԿ-ի փորձագիտական խումբը երեքշաբթի օրը մի զեկույցով Արաբիային ու այդ երկրի գլխավորած ռազմական կոալիցիային կապված ուժերին մեղադրեց Եմենում խաղաղ քաղաքացիների կյանքի հանդեպ անուշադրության և պատերազմական ոճրագործությունների մեջ:

Հումանիտար օժանդակություններին հասանելիության սահմանափակումը, ինքնագլուխ կալանավորումն ու մարդկանց առևանգումը և դրանց զուգահեռ բնակելի ու քաղաքացիական տարածքների ռմբակոծումը Սաուդյան ռազմական կոալիցիայի այն անմարդկային քայլերից են, որոնց անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի զեկույցում:

Միջազգային համաներում կազմակերպության Միջին Արևելքի հարցերով տնօրենը միջազգային հանրությանը կոչ անելով մանրակրկիտ ու շտապ քննարկելու այն ինչն այս պահին տեղի է ունենում Եմենում, ԱՄՆ-ից, Բրիտանիայից ու այլ երկրներից պահանջել է ցանկացած միջոցով վերջ տալ Եմենի պատերազմից սկսած մարդկային աղետին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու կառույցները մինչ  այսօր  ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Սաուդյան ռեժիմին աջակցող այլ երկրներին բազմիցս կոչ են արել դադարեցնել Ռիադ կատարվող սպառազինության արտահանումը: