Արաբիայի ռեժիմը փլուզվում է. Բրիտանիայի համալսարանի դասախոս
Բրիտանիայի համալսարանի դասախոսի համոզմամբ, Ալե Սաուդի ռեժիմը փլուզվում է:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Բրիտանիայի համալսարանի դասախոս Մադավի Ալ-Ռաշիդը հինգշաբթի օրը Լոնդոնում կայացած «Չաթեմ Հաուս» հետազոտական կենտրոնի նիստում նշել է, որ Արաբիայում Մոհամմեդ Բեն Սալմանի գահաժառանգ նշանակվելուց հետո երկրում տիրող իրավիճակն անկայուն : դարձել: Նրա խոսքերով. «Ալե Սաուդի ռեժիմը ներսից փլուզվում է»:
«Բեն Սալմանի ուժ ստանալուց հետո Արաբիայում կալանավորվել են հազարավոր քաղաքական ակտիվիստներ: Ժողովուրդը բողոքում է ու այս վիճակը երկար չի կարող տևել»,-հայտարարել է համալսարանի դասախոս:
«Բրիտանիան պետք է հնարավորինս շուտ պիտի իր ճանապարհը բաժանի Արաբիայից, քանի որ այդ երկրի զարգացումներն ի վերջո լարվածություն են մտցնելու կողմերի միջև հարաբերություններում»,-նկատել է Ալ-Ռաշիդը:
Բրիտանիայի ու Արաբիայի միջև սերտ հարաբերությունների առկայությամբ հանդերձ, եվրոպական այդ երկրում բողոքում են տարածաշրջանում Ալե Սաուդի գործունեության, մասնավորապես Եմենի պատերազմում այդ ռեժիմի ոճրագործությունների դեմ:
Արաբիայի գահաժառանգի Լոնդոն կատարած վերջին այցի ժամանակ, հարյուրավոր բողոքարարներ հանրահավաք կազմակերպելով Բրիտանիայի վարչապետի գրասենյակի դիմաց վանկարկեցին «Մահ Ալե Սաուդին» կարգախոսը: