Ալ-Վաֆա շարժումը կարևորել է Բահրեյնից ԱՄՆ-ի ուժերի հեռանալու անհրաժեշտությունը
(last modified Tue, 11 Sep 2018 13:48:50 GMT )
Սեպտեմբեր 11, 2018 18:18 Asia/Tehran
  • Ալ-Վաֆա շարժումը կարևորել է Բահրեյնից ԱՄՆ-ի ուժերի հեռանալու անհրաժեշտությունը

Բահրեյնում ԱՄՆ-ի ծովուժի մի քանի զինծառայողների բարոյազուրկ վարքագծի բացահայտումից հետո, «Ալ-Վաֆա Ալ-Էսլամի» շարժումը օտարերկրյա ուժերին կոչ է արել հեռանալ այդ երկրից:

Ռեսա գործակալության հաղորդմամբ, «Ալ-Վաֆա Ալ-Էսլամի» շարժումը հանդես է եկել մի հաղորդագրությամբ, որում անդրադարձել է Բահրեյնում ԱՄՆ-ի զինվորների բարոյազուրկ վարքագծի մասին լուրերի գրաքննությանը: «Ալ-Վաֆա Ալ-Էսլամի» շարժումը հայտարարել է.«Այս սկանդալը ցույց է տալիս, որ Ալե Խալիֆայի ռեժիմը կորցրել է իր իշխանությունը»:

«Ալ-Վաֆա Ալ-Էսլամի» շարժումը ԱՄՆ-ի քաղացիական հասարակությանը կոչ է արել դեմ հանդես գալ Բահրեյնում ԱՄՆ-ի ուժերի ներկայությանը, քանի որ ԱՄՆ-ի զորայինները սպառնում են այդ երկրի խաղաղությանն ու անվտանգությանը:

Բահրեյնում իրականացվող բողոքի ցույցերի ընթացքում, բահրեյնցիները պահանջել են, որ ամերիկացի զնիծառայողները հեռանան այդ երկրից: 

ԱՄՆ-ի ծովուժի 5-րդ նավախպւշբի գտնվում է Բահրեյնում: 2018թ. Բրիտանիան Բահրեյնի Սալման նավահանգստում բացել է իր առաջին մշտական ռազմաբազան: