Անկարան դեմ է Իդլիբի ազատագրման գործողությանը
Սեպտեմբեր 16, 2018 14:47 Asia/Tehran
Էրդողանի քաղաքական հարցերով խորհրդականն ասել է.«Իդլիբի դեմ ցանկացած հարձակում նշանակում է հարձակում Թուրքիայի դեմ»:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հեռուստատեսային մի ծրագրում, Յասին Աքթայն ասել է.«Թուրքիան Իդլիբի դեմ ռազմական հարձակումն իր դեմ ուղղված հարձակում է համարում»: Քննադատելով Սիրիայի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումը, և երկրների պահած լռությունը, Յասին Աքթայն ասել է.«Սիրիայի ճգնաժամը տարածվելոը դեպքում, միլիոնավոր փախստականներ Եվրոպա են մեկնելու»:
Թուրքիայի հետ սահմանամերձ Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկիչների վերջին խրամատն է համարվում: Տասնյակ հազար ահաբեկիչներ Սիրիայի բանակից պարտություն կրելով, տեղակայվել են Իդլիբում:
Պիտակ