Թուրքիան ռազմական սարքավորումների 50 բեռնատար է ուղարկել Իդլիբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98250-Թուրքիան_ռազմական_սարքավորումների_50_բեռնատար_է_ուղարկել_Իդլիբ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ռազմական սարքավորումների 50 բեռնատար է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 17, 2018 09:02 Asia/Tehran

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ռազմական սարքավորումների 50 բեռնատար է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, վերջին երկու շաբաթների ընթացքում Իդլիբը ահաբեկիչներից հետ վերցնելու գործողության հարցում Սիրիայի բանակի վճռակամությունը նկատելով, Թուրքիայի բանակը մի քանի փուլում սարքավորումների հետ միասին զինվորականներ է գործուղել Սիրիայի հյուսիսային սահմանային շրջաններ: Այս բոլորն այն դեպքում, երբ Սիրիայի բանակը պատրաստվում է գրոհել Իդլիբում ահաբեկիչների վերջին բազայի դեմ:

Թուրքական լրատվամիջոցները սահմանային շրջաններում թուրք զորայինների ու սարքավորումների տեղակյման նպատակն ահաբեկիչների ու փախստականների մուտքը թուրքիա կանխելն են հայտարարել: Վերջին շաբաթների ընթացքում, Թուրքիան դիվանագիտական քայլերով, հատկապես Իրանի ու Ռուսաստանի հետ բանակցելով, ձգտում էր կանխել Սիրիայի բանակի հարձակումը Իդլիբի դեմ: