Թուրքիան ռազմական սարքավորումների 50 բեռնատար է ուղարկել Իդլիբ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ռազմական սարքավորումների 50 բեռնատար է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, վերջին երկու շաբաթների ընթացքում Իդլիբը ահաբեկիչներից հետ վերցնելու գործողության հարցում Սիրիայի բանակի վճռակամությունը նկատելով, Թուրքիայի բանակը մի քանի փուլում սարքավորումների հետ միասին զինվորականներ է գործուղել Սիրիայի հյուսիսային սահմանային շրջաններ: Այս բոլորն այն դեպքում, երբ Սիրիայի բանակը պատրաստվում է գրոհել Իդլիբում ահաբեկիչների վերջին բազայի դեմ:
Թուրքական լրատվամիջոցները սահմանային շրջաններում թուրք զորայինների ու սարքավորումների տեղակյման նպատակն ահաբեկիչների ու փախստականների մուտքը թուրքիա կանխելն են հայտարարել: Վերջին շաբաթների ընթացքում, Թուրքիան դիվանագիտական քայլերով, հատկապես Իրանի ու Ռուսաստանի հետ բանակցելով, ձգտում էր կանխել Սիրիայի բանակի հարձակումը Իդլիբի դեմ: