Զեկույց՝ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98286-Զեկույց_Սաուդյան_Արաբիայում_մարդու_իրավունքների_խախտման_վերաբերյալ
Շարունակելով իրենց հալածողական քաղաքականությունը, Սաուդյան Արաբիայի իշխանավորները 2017թ. սեպտեմբերից իրենց տեսակետներն արտահայտելու պատճառով կալանավորել են հարյուրավոր քարոզիչների, հոգևորականների, մտավորականների ու լրատվական ոլորտի գործիչների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2018 07:05 Asia/Tehran
  • Զեկույց՝ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ

Շարունակելով իրենց հալածողական քաղաքականությունը, Սաուդյան Արաբիայի իշխանավորները 2017թ. սեպտեմբերից իրենց տեսակետներն արտահայտելու պատճառով կալանավորել են հարյուրավոր քարոզիչների, հոգևորականների, մտավորականների ու լրատվական ոլորտի գործիչների:

Ռասա լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  քաղաքական, իրավական ու քաղաքացիական հարցերով կալանավորների թուիթերյան էջը հայտարարել է, որ 2017թ. սեպտեմբերից մինչ այսօր, Սաուդյան Արաբիայում կալանավորվել են 2613 գործիչներ:

Ի դեպ, Սաուդյան Արաբիայի իրավական աղբյուրները տեղեկացրել են, որ քաղբանտարկյալների մոտ տարածված է քոս մաշկային հիվանդությունը:

Անցած ամիս ձերբակալված փաստաբան Էբրահիմ Ալ-Մադիմյաղի և վետերան գնդապետ Զայեդ Ալ-Բանավիի առողջական վիճակը ծանր է հաղորդվել:

Ավելի վաղ, սաուդցի քարոզիչ Սալման Ալ-Ուդեի որդին՝ Աբդուլլահ Ալ-Ուդեն, տեղեկացրել էր կալանավայրում հոր առողջական ծանր վիճակի և բանտում տիրող ծանր պայմանների մասին :