Զեկույց՝ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ
Շարունակելով իրենց հալածողական քաղաքականությունը, Սաուդյան Արաբիայի իշխանավորները 2017թ. սեպտեմբերից իրենց տեսակետներն արտահայտելու պատճառով կալանավորել են հարյուրավոր քարոզիչների, հոգևորականների, մտավորականների ու լրատվական ոլորտի գործիչների:
Ռասա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, քաղաքական, իրավական ու քաղաքացիական հարցերով կալանավորների թուիթերյան էջը հայտարարել է, որ 2017թ. սեպտեմբերից մինչ այսօր, Սաուդյան Արաբիայում կալանավորվել են 2613 գործիչներ:
Ի դեպ, Սաուդյան Արաբիայի իրավական աղբյուրները տեղեկացրել են, որ քաղբանտարկյալների մոտ տարածված է քոս մաշկային հիվանդությունը:
Անցած ամիս ձերբակալված փաստաբան Էբրահիմ Ալ-Մադիմյաղի և վետերան գնդապետ Զայեդ Ալ-Բանավիի առողջական վիճակը ծանր է հաղորդվել:
Ավելի վաղ, սաուդցի քարոզիչ Սալման Ալ-Ուդեի որդին՝ Աբդուլլահ Ալ-Ուդեն, տեղեկացրել էր կալանավայրում հոր առողջական ծանր վիճակի և բանտում տիրող ծանր պայմանների մասին :