Հոկտեմբեր 07, 2018 16:47 Asia/Tehran
  • Սիրիայի ՊՆ.«Սիրիայի մասնատման պլանը  ձախողել է»

Սիրիայի Պաշտպանության նախարարն ասել է.«Այս երկրում պատերազմի վտանգավոր փուլերն ավարտվել են և Սիրիայի մասնատման պլանը ձախողվել է»:

Սիրիայի Պաշտպանության նախարար Ալի Աբդուլլահ Այուբն ասել է.«Սիրիան կշարունակի իր կայունությունն ու դիմադրությունը և ինչպես միշտ  հավատարիմ կմնա իր ինքնիշխանությունը պաշտպանելու սկզբունքներին»:

Նա հավելել է.«Այս պատերազմը պարտադրվել է Սիրիային և մեր պարտականությունն էր կատարել երկիրը պաշտպանելու մեր պարտավորությունները: Խիզախ բանակը կշարունակի դիմակայել արևմտյան երկրների ու նրանց վարձականների կողմից տարածաշրջանում ստեղծված գաղութարարական  նախագծերին ու ահաբեկչական պատերազմին»:

Սիրիայում տիրող ճգնաժամը 2011 թվականին մեկնարկեց Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի հարձակմամբ: Նրանք նպատակ ունեին հօգուտ Սիոնիստական ռեժիմի փոխել տարածաշրջանի հավասարությունները, սակայն Սիրիայի բանակի և ժողովրդի ջանքերի շնորհիվ, նրանց դա չհաջողվեց: 

Պիտակ