Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Գազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99920-Սիոնիստական_ռեժիմի_ռազմական_ինքնաթիռները_ռմբակոծել_են_Գազան
Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռներն ուրբաթ գիշեր հրթիռային հարձակման են ենթարկել Գազայի հատվածը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2018 05:20 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռներն ուրբաթ գիշեր հրթիռային հարձակման են ենթարկել Գազայի հատվածը:

Պաղեստինյան աղբյուրների հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Գազայի հյուսիսում՝ Բեյթ Լահիայում և հարավում՝ Խան Յունեսում տեղակայված պաղեստինյան դիմադրության խմբերի դիրքերը:

Իսկ Սիոնիստական ռեժիմի դրոնները ռմբակոծել են Գազայի հարավ-արևելյան  Քարամ Աբու Սալեմի անցակետի մերձակայքում գտնվող հողագործական տարածքները:

Այս հարձակումների պատճառած զոհերի ու վնասների մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Սիոնիստական ռեժիմի զորայինները չորեքշաբթի գիշեր Գազայի հարավում գտնվող Ռաֆահի արևելյան տարածքում կրակելով մի խումբ պաղեստինցիների ուղղությամբ, վիրավորել են ութ հոգու:

Պաղեստինի առողջապահության նախարարությունն ուրբաթ գիշեր տեղեկացրել է Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» մեծ երթի 31-րդ ուրբաթ օրվա ընթացքում 5 պաղեստինցիների նահատակության և 140 հոգու վիրավորվելու մասին:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, վիրավորների մեջ կան մեծ թվով կանայք ու երեխաներ :

«Վերադարձի իրավունք» խաղաղ երթը սկսվեց Գազայում, անցած մարտի 30-ին՝ Հողի օրվա հետ միաժամանակ և դեռ շարունակվում է:

Անցած մարտից ի վեր այս երթի ընթացքում իսրայելցի զորայինները սպանել են ավելի քան 200 և վիրավորել են շուրջ 22 հազար պաղեստինցիների: