Թուրքիայում կայացել է Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Երկուշաբթի օրը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Դավիդ Զալկալիանին Վրաստանում քննարկել են երկու երկրի հարաբերությունների ամրապնդումը:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն այս հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրի միջև բարեկամական ու ռազմավարական հարաբերությունների հաստատման նշանակությունը:
Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարների 7-րդ եռակողմ նիստի սեմին կայացած հանդիպման ժամանակ, Դավիդ Զալկալիանին և Էլմար Մամեդյարովը տարածաշրջանային համագործակցությունների, նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության շրջանակներում իրականացված տնտեսական նախագծերի շուրջ մտքեր են փոխանակել:
Կողմերն անդրադարձել են նաև տարանցիկ բեռնափոխադրման, նաև էներգետիկ նախագծերի իրագործման ուղղությամբ Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցության նշանակությանը, քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման և Տրանց Անատոլիական գազատար խողովակագծի կառուցման հարցերը:
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ 7-րդ նիստը երեքշաբթի օրը գումարվելու է Ստամբուլում: