ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան.«Հզորությամբ իրագործելու ենք ՀԳՀԾ-ի համաձայնությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i100063-ԱՄՆ_ում_Ֆրանսիայի_դեսպան._Հզորությամբ_իրագործելու_ենք_ՀԳՀԾ_ի_համաձայնությունը
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանն ասել է.«ՀԳՀԾ-ի հարցով Վաշինգտոնի հետ լուրջ տարաձայնություն ունենալով, Փարիզը շարունակելու է ՀԳՀԾ-ի իրագործումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 08:25 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան.«Հզորությամբ իրագործելու ենք ՀԳՀԾ-ի համաձայնությունը»

ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանն ասել է.«ՀԳՀԾ-ի հարցով Վաշինգտոնի հետ լուրջ տարաձայնություն ունենալով, Փարիզը շարունակելու է ՀԳՀԾ-ի իրագործումը»:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Նյու-Յորքում Հադսոն կենտրոնում կայացած նիստում, Ժերար Արոն հավաստիացրել է, որ միջուկային համաձայնության հարցում Եվրոպան լուրջ տարաձայնություն ունի ԱՄՆ-ի հետ և չի սահմանափակվում միայն առևտրական հարցերով:

Արոն նշել է, որ Եվրոպայի տեսանկյունից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը մեծ սխալ էր և ԱՄՆ-ի կառավարությունն այդ քայլով խափանեց գործընթացը:

Ֆրանսիան ու Եվրոպան փորձում են իրանցիներին համոզել մնալ ՀԳՀԾ-ում և նրանք էլ ընդունել են, սակայն նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի շրջափակումները վերականգնվելու և Իրանն ուրանի հարստացումը խոշոր մասշտաբով վերսկսելու դեպքում, պարզ չէ թե ինչ հետևանքներ են սպասվելու ԱՄՆ-ին ու Եվրոպային:

Քննադատելով Իրանի հետ առևտրական հարաբերություն ունեցող ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքները, Արոն ասել է.«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Իրանի հետ առևտրական հարաբերություն ունեցող եվրոպական ընկերությունների նկտմամբ և դա քաղաքական հետևանքներ է ունենալու»: