Ստամբուլի եռակողմ նստաշրջանի հաղորդագրությունը՝ որոշումներ քաղաքական-տնտեսական ռազմավարական նպատակներով
Երեքշաբթի օրը Ստամբուլի «Դոլմաբախչա» պալատում հրապարակված ամփոփիչ հաղորդագրությամբ իր աշխատանքն ավարտեց Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի, Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի եռակողմ 6-րդ նստաշրջանը:
Այս նստաշրջանը կարևորվում է երեք դիտանկյունից.՝
Առաջինը տարածաշրջանային զուգամերձության ամրապնդման համար նպաստավոր ենթահողի գոյությունն է, մասնավորապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի տարածաշրջանային դերակատարության մասին ոչ-իրական պատկերացում ստեղծել:
Երկրորդն այս նստաշրջանում քննարկված քաղաքական ու տնտեսական թեմաներն են, որոնք հարևանների միջև զուգամերձության շրջանակներում և նկատի առնելով տարածաշրջանային պոտենցիալները, ռազմավարական նշանակություն ունեն:
Ստամբուլի եռակողմ նստաշրջանի երրորդ կարևոր կողմը տարածաշրջանային ճգնաժամերի հանդեպ ուշադրությունն է, որ վկայում է այն մասին, թե այս կապակցությամբ հնարավոր է ընդհանուր եզրեր գտնել և սա լավ մեսիջ է հղում տարածաշրջանի բոլոր երկրներին:
Կովկասի հարցերի փորձագետ Աֆշար Սուլեյմանին այս համագործակցությունների նշանակության մասին ասում է. «Իրանն, Ադրբեջանն ու Թուրքիան գեոպոլետիկական ու գեոէկոնոմիկ պոտենցիալներ ունեցող երկրներից են և իրար կողքի կարող են լավ պոտենցիալներ ստեղծել, ինչը կարող է նոր համագործակցությունների ձևավորման պատճառ դառնալ»:
Այսօր եռակողմ համագործակցությունների օրակարգում են գտնվում ամենատարբեր տեսակի հարցեր, սկսած հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքից մինչև Սիրիայում ու Եմենում ճգնաժամերն ու ահաբեկչության դեմ պայքարը: Այս համագործակցության հիմքում տնտեսական նախագծերի շրջանակներում ընկած են նաև այլ նպատակներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը, որոնք հանգեցնում են տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Իրանի ԱԳ նախարարն ասում է. «Արժութային ու բանկային ոլորտում համագործակցությունը, ներդրումը և տարածաշրջանային համագործակցություններն ու հարաբերություններն արտաքին միջամտություններից զերծ պահելու նպատակով ազգային արժույթի օգտագործումը և մաքսային համագործակցություններն այն կարևոր որոշումներից են, որոնք սատարելու են երեք երկրների մասնավոր բաժինների միջև եռակողմ համատեղ շրջանակի ստեղծմանը»:
Այս համատեղ քայլերը վերցվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ձգտում է տարածաշրջանային համագործակցությունների դիվերսիֆիկացմանը: Նման նիստերն ու շփումները տարածաշրջանում տնտեսական առավել կայունության ու զարգացման ստեղծման ուղղությամբ կարևոր ազդեցություն կարող են ունենալ:
ԻԻՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ու Ստաբուլում հրապարակված կարևոր հաղորդագրությունը, նույն ուղերձն են հղում:
Այլ խոսքով կարելի է ասել, որ երկկողմ ու բազմակողմ շահերի հանդեպ Իրանի ու հարևան երկրների ցուցաբերած ուշադրությունը վկայում է, որ տարածաշրջանի երկրները ձգտում են համագործակցության ու զուգամերձության: Այս զուգամերձության նշանները կարելի է նկատել ՀԳՀԾ-ի հանդեպ ցուցաբերված աջակցության և Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին ընդդիմանալու ժամանակ, որոնք արտացոլված են Ստամբուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարարն է ընդգծել. «Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանում են պատժամիջոցների կապակցությամբ Իրանի դիրքորոշումները և ընդգծում են, որ շարունակելու են Իրանի հետ համագործակցությունը»։