Լոնդոնում դանակով հարձակում է տեղի ունեցել
(last modified Fri, 02 Nov 2018 15:11:29 GMT )
Նոյեմբեր 02, 2018 18:41 Asia/Tehran
  • Լոնդոնում դանակով հարձակում է տեղի ունեցել

Լոնդոնում դանակով տեղի ունեցած հարձակման հետևանքով Sony ընկերության շենքում երկու հոգի վիրավորվել է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի ոստիկանությունը ուրբաթ օրu հայտարարել է, որ Լոնդոնի  Kensington թաղամասում գտնվող Sony ընկերության գրասենյակում, դանակով տեղի ունեցած հարձակման հետևանքով, երկու հոգի վիրավորվել է:

Լոնդոնի ոստիկանության մամլո խոսնակը նշել է, որ հարձակվողը  ձերբակալվել է: Նա հավելել է.«Միջադեպը ահաբեկչական գործողություն չի եղել»:

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ խոշոր հրդեհ է բռնկվել: Ականատեսներից մեկի խոսքով՝ հրդեհի բռնկվելուց առաջ պայթյունի ձայներ են լսվել: Կրակը բռնկվել է դեսպանատան հարևանությամբ գտնվող ռեստորանում:

Աղբյուրը նկատում է, որ միջադեպն առավել ուշագրավ է վերջերս Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության աղմկահարույց դեպքի ֆոնին: