Աշխարհն ընդդիմանում է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի քայլին
Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման երկրորդ փուլը գործադրելու ԱՄՆ-ի քայլն արժանացել է Վաշինգտոնի դաշնակիցների ու նաև համաշխարհային մրցակիցների հակառակությանը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրն այդ երկրի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինի հետ հաամատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց պատժամիջոցների երկրորդ փուլի մեկնարկի և հակաիրանական միակողմանի պատժամիջոցների ցուցակը 700 անձանց ու ընկերությունների անուններով համալրելու մասին:
Այս քայլը համաշխարհային մասշտաբով լայն արձագանք է գտել:
Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերթն ասել է. «Թեհրանի հետ իր առևտրական հարաբերությունները պահպանելու համար, Բեռլինը քննարկում է լուծումներ, որպեսզի դրանց օգնությամբ ընկերություններին պաշտպանի ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքներից»:
Բրիտանիայի կառավարությունն էլ մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Չնայած Սպիտակ տան միակողմանի պատժամիջոցներին, Բրիտանիան պաշտպանում է Իրանի հետ առևտրական հարաբերությունների ընդլայնումը»:
Հաղորդագրության մեջ ընդգծված է, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունն ընդունվել է միջազգային հանրության կողմից:
Բրիտանիայի կառավարությունը նաև հայտարարել է. «Թեհրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների իրագործումն օրինական չէ»:
Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ԵՄ-ն ու Շվեյցարիան կշարունակեն Իրանի հետ տնտեսական համագործակցությունը:
Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է Իրան կատարվող սննդամթերքի ու դեղորայքի արտահանումը շարունակվելու մասին:
Ի դեպ, Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Հուա Չուն Ինգն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերադարձի կապակցությամբ ցավ հայտնելով, պահանջել է հարգել Իրանի հետ այդ երկրի առևտրական համագործակցությունը:
Թուրքիայի նախագահի տեղակալ Ֆուադ Օկտայն էլ ասել է. «Անիմաստ ու անարդար կլինի ակնկալել, որ բոլոր երկրներն առանց նկատի առնելու իրենց շահերը հետևեն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին»: