Ընդդիմանալու ենք ԱՄՆ-ի միահեծանությանը. Ֆրանսիա
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է . «Փարիզն ընդդիմանալու է հակաիրանական պատժամիջոցներին և իրեն «առևտրական ոստիկան» համարող ԱՄՆ-ի միահեծան քայլերին»:
Բրունո Լը Մերը, Բրյուսելում բրիտանական «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է. «Ֆրանսիայի կառավարությունը վճռակամ է հզորացնելով աշխարհում Եվրոյի միջազգային դերակատարությունը և առևտրական մասնավոր խողովակի ստեղծման միջոցով Իրանի հետ իր առևտրական հարաբերությունները պահպանելով, ընդդիմանալ ԱՄՆ-ի միակողմանի ու ոստիկանական բնույթի քայլերին»:
«Եվրոպան թույլ չի տա, որ ԱՄՆ-ն առևտրական ոստիկանի դերում հանդես գա և ՀԳՀԾ-ի ու Իրանի դեմ պատժամիջոցների շուրջ ծագած վեճը վկայում է ԱՄՆ-ի դիմաց աշխատանքային անկախությանն ունեցած Եվրոպայի կարիքի մասին»,-նկատել է Լը Մերը:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարումը խիստ դժգոհություն է առաջացրել Եվրոպայում»: