Ընդդիմանալու ենք ԱՄՆ-ի միահեծանությանը. Ֆրանսիա
https://parstoday.ir/hy/news/world-i100422-Ընդդիմանալու_ենք_ԱՄՆ_ի_միահեծանությանը._Ֆրանսիա
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է . «Փարիզն ընդդիմանալու է հակաիրանական պատժամիջոցներին և իրեն «առևտրական ոստիկան» համարող ԱՄՆ-ի միահեծան քայլերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2018 08:35 Asia/Tehran
  • Ընդդիմանալու ենք ԱՄՆ-ի միահեծանությանը. Ֆրանսիա

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է . «Փարիզն ընդդիմանալու է հակաիրանական պատժամիջոցներին և իրեն «առևտրական ոստիկան» համարող ԱՄՆ-ի միահեծան քայլերին»:

Բրունո Լը Մերը, Բրյուսելում բրիտանական «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է. «Ֆրանսիայի կառավարությունը վճռակամ է հզորացնելով աշխարհում Եվրոյի միջազգային դերակատարությունը և առևտրական մասնավոր խողովակի ստեղծման միջոցով Իրանի հետ իր առևտրական հարաբերությունները պահպանելով, ընդդիմանալ ԱՄՆ-ի միակողմանի ու ոստիկանական բնույթի քայլերին»:

«Եվրոպան թույլ չի  տա, որ ԱՄՆ-ն առևտրական ոստիկանի դերում հանդես գա և ՀԳՀԾ-ի ու Իրանի դեմ պատժամիջոցների շուրջ ծագած վեճը վկայում է ԱՄՆ-ի դիմաց աշխատանքային անկախությանն ունեցած Եվրոպայի կարիքի մասին»,-նկատել է Լը Մերը:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարումը խիստ դժգոհություն է առաջացրել Եվրոպայում»: