ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի ընտրություններում հաղթել են դեմոկրատականները
Նյու Յուրք Թայմզ օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի միջանկյան ընտրություններում, դեմոկրատականները, ստանալով 219 տեղ, հաղթել են հանրապետականներին:
Նյու Յորք Թայմզ օրաթերեի ինտերնետային կայքի հաղորդմամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում դեմոկրատականները ստացել են 219 տեղ, ինչը կազմում է ներկայացուցիչների պալատի տեղերի 50.3 տոկոսը:
Հանրապետականները այս ընտություներում ստացել է 193 տեղ ինչը կազմում է 44.4 տոկոս:
Այս ընտրություններում ընտրվելու էին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 435 պատգամավորները: Հանրապետականները կորցրել են 26 տեղ ինչի արդյունքում էլ դեմոկրատականները մեծամասնություն են կազմում ներկայացուցիչների պալատում:
Սենատի ընտրություններում հանրապետականները ստացել են 51 տեղ, իսկ դեմոկրատականները՝ 45: Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները:
ԱՄՆ-ի նահանգապետերի միջանկյալ ընտրություններում նույնպես հանրապետականները հաղթել են 25 նահանգներում, իսլ դեմոկրատականները ստացել են 21 նահանգների հսկողությունը: