Կալիֆորնիայում հրդեհները շարունակում են զոհեր խլել
Նոյեմբեր 11, 2018 06:29 Asia/Tehran
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների զոհերի թիվը հասել է 23 հոգու:
Համաձայն «Սքայ Նյուզ»-ի հաղորդման, Կալիֆորնիայի նահանգապետարանի տեղական պաշտոնատարները հայտարարել են, որ վերջին հրդեհների պատճառած ավերածությունն աննախադեպ է:
Հրդեհների հետևանքով Կալիֆորնիայի հյուսիսում այրվել են ավելի քան 6700 տներ ու առևտրական շենքեր: Հրդեհը սպառնում է այդ նահանգի շուրջ 15 հազար կետերի:
Կալիֆորնիայի հյուսիսում հրդեհի ծավալը կազմե է 362քկմ:
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Կալիֆորնիա նահանգում հրդեհների հանդեպ Թրամփի վարչակազմի անտարբերությունն արժանացել է նահանգի ժողովրդի ու տեղական իշխանությունների քննադատությանը:
Պիտակ