Նոյեմբեր 23, 2018 16:47 Asia/Tehran
  • Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանի հետ Ռուսաստանի տնտեսական համագործակցությունն ընդլայնվում է

Ռուսաստանը հայտարարել է.«Չնայած ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, Մոսկվան իր բոլոր ջանքերը գործի կդնի Իրանի հետ տնտեսական ու ֆինանսական համագործակցությունները պահպանելու և ընդլայնելու համար»:

Հինգշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի նիստում անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման շրջանականում  Իրանի պարտավորություններին, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն  ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը խոր մտահոգության ու հիասթափության պատճառ են դարձել»:

Ուլյանովը հավելել է.«ՄԱԳԱՏԷ-ն հերթական անգամ հաստատել է,որ Իրանը լիարժեքորեն կատարել է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի», «Երաշխիքների համաձայնագրի» ու «Լրացուցիչ արձանագրության» կետերը»: 

Ուլյանովի խոսքով՝ Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը բացահայտ ու համոզիչ պատճառ է համոզվելու, որ միջուկային համաձայնությունը(ՀԳՀԾ-ն) ապացուցում է իր ճշմարտացիությունը և հաստատում Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթը:

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ունի ամուր հիմք և համաձայնագրում մնացած մյուս երկրները կարող են լուծել առաջացած խնդիրները». նշել է Ուլյանովը:

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) 14-րդ անգամ իր զեկույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային քայլերն ու գործունեությունը լիովին համապատասխանում են  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:

Պիտակ