ԵՄ-ն հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին. Յունկեր
Եվրոհանձնաժողովի նախագահն ասել է. «Քանի դեռ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, ԵՄ-ն նույնպես հավատարիմ կմնա դրան:
«Նյու ֆեդերալիսթ» պարբերականի կայքէջի ընդգծմամբ, Ժան-Կլոդ Յունկերը չորեքշաբթի օրն ասել է. «Նույնիսկ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն միակողմանի կերպով հրաժարվել է միջազգային այս համաձայնությունից և վերականգնել է պատժամիջոցները, Եվրոպան պիտի հավատարիմ մնա դրա պահպանման ուղղությամբ իր դիրքորոշմանը»:
«Հնարավոր է, որ ՀԳՀԾ-ն անթերի չլինի, սակայն տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության ուղղությամբ վերցված կարևոր քայլ է համարվում, հետևաբար քանի դեռ Իրանը հավատարիմ է այս համաձայնությանը, ԵՄ-ն նույնպրես որպես ՀԳՀԾ-ի ճարտարապետներից մեկը, հավատարիմ է մնալու դրան»,-հավելել է Յունկերը:
Յունկերն ընդգծել է. «Իր անդամների ու գործընկերների սերտ համագործակցությամբ, ԵՄ-ն աշխատանք է տանում շոշափելի քայլերի շուրջ, որոնք ուղղված են ՀԳՀԾ-ի և տնտեսական կարևոր բաժիններում Իրանի հետ համագործակցությունների պահպանմանը»:
Յունկերն անդրադարձել է Իրանի զարգացումային նախագծերին մասնակցություն ունենալու համար օգոստոս ամսին 18 միլիոն եվրո արժողությամբ փաթեթի վավերացմանը: