Նիդերլանդները դադադրեցրել է զենքի մատակարարումը սաուդյան կոալիցիային
Նիդերլանդների արտաքին առևտրի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը դադադրեցրել է զենքի մատակարարումը սաուդյան կոալիցիային:
Նիդերլանդների արտաքին առևտրի նախարար Սիգրիդ Կոգն այդ երկրի խորհրդարանում ասել է.«Եմենի պատերազմում նիդերլանդական զենքերի օգտագործումը կանխելու համար, Նիդերլանդների կառավարությունը խիստ պայմաններ է սահմանել»:
Նիդերլանդների արտաքին առևտրի նախարարը նշել է, որ Սաուդյան Արաբիայից բացի, զենքի արտահանման խիստ օրենքներ են կիրառվելու նաև Եգիպտոսի և ԱՄԷ-ի դեմ:
Ավելի վաղ, Դանիան ու Ֆինլանդիան հայտարարել էին, որ դադարեցրել են Սաուդյան Արաբիա և ԱՄԷ զենքի ու զինամթերքի արտահանումը:
Որոշ ժամանակ առաջ, Եվրապառլամենտը պահանջել էր դադարեցնել զենքի վառաքը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային:
Սաուդյան կոալիցիան շուրջ չորս տարի է, որ Եմենի դեմ հարձակում իրականացնելով ավերել է այդ երկիրը և հազարավոր եմենցիների սպանվելու պատճառ է դարձել:
ՄԱԿ-ը Եմենում տիրող իրավիաճակն ահավոր ծանր ու ճգնաժամային է բնութագրել: