Հակաեվրոպական մեծ հանրահավաք Իտալիայում
https://parstoday.ir/hy/news/world-i101683-Հակաեվրոպական_մեծ_հանրահավաք_Իտալիայում
Հազարավոր իտալացիներ հանրահավաք անցկացնելով մայրաքաղաք Հռոմի ամենամեծ կենտրոնական հրապարակում, պաշտպանել են այդ երկրի կառավարության հակաեվրոպական և հակամիգրացիոն քաղաքականությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 09, 2018 07:20 Asia/Tehran
  • Հակաեվրոպական մեծ հանրահավաք Իտալիայում

Հազարավոր իտալացիներ հանրահավաք անցկացնելով մայրաքաղաք Հռոմի ամենամեծ կենտրոնական հրապարակում, պաշտպանել են այդ երկրի կառավարության հակաեվրոպական և հակամիգրացիոն քաղաքականությունները:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, շաբաթ օրը կազմակերպված հանրահավաքի ընթացքում, կոալիցիոն կառավարության անդամ Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ  նախարար Մաթեո Սալվինին,  հանդես գալով որպես «Միասնություն» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ, կրկին ընդգծեց իր հակամիգրացիոն ու հակաեվրոպական քաղաքականությունները:

Հանրահավաքը, որ կայացավ «Իտալիա, կրկին վերև բարձրացրու գլուխդ» նշանաբանով Սալվանիի և նրա գլխավորած «Միասնություն» կուսակցության ուժի ցուցադրումն էր՝ նպատակ ունենալով ընդգծել Իտալիայում ու դրա սահմաններից դուրս խնդրահարույց դարձած՛ կոալցիայի մաս կազմող այս կուսակցության քաղաքականությունները:

Փորձագետների համոզմամբ, ԵՄ-ի ապագա ճակատագիրը որոշելու հարցում որոշիչ դերակատարություն ունեցող Եվրոխորհրդարանի ընտրությունների մոտենալով, նաև նկատի առնելով Իտալիայի կառավարության դիմագրաված մարտահրավերները, Սալվինին նպատակ ունի մասնավորապես Բրյուսելին ցույց տալ իր քաղաքական կշիռը: