Ջեյմս Կոմին ամերիկացիներին կոչ է արել առաջիկա ընտրություններում դեմ գնալ Թրամփին
https://parstoday.ir/hy/news/world-i101790-Ջեյմս_Կոմին_ամերիկացիներին_կոչ_է_արել_առաջիկա_ընտրություններում_դեմ_գնալ_Թրամփին
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ամերիկացիներին կոչ է արել առաջիկա ընտրություններին դեմ գնալ գործող նախագահին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 10, 2018 18:25 Asia/Tehran
  • Ջեյմս Կոմին ամերիկացիներին կոչ է արել առաջիկա ընտրություններում դեմ գնալ Թրամփին

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ամերիկացիներին կոչ է արել առաջիկա ընտրություններին դեմ գնալ գործող նախագահին:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, ԱՄՆ-ի  Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին, ամերիկացիներին կոչ է արել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակցի համար վերջնական հաղթանակի պայմաններ ստեղծելով, վերջ դնել Թրամփի նախագահությանը:

Կոմին դեմոկրատներին կոչ է արել առաջադրել այնպիսի թեկնածու, որը Թրամփին պարտության մատնելու լավ հնարավորություն կունենա:

Կոմին ԱՄՆ-ի նախագահին շրջապատող միջավայրը նմանեցրել է մաֆիայի: «Թրամփը, նույնիսկ եթե իմպիչմենտի ենթարկվի, չի հեռանա իշխանությունից»,ասել է Կոմին: