Նիդերլանդները հանդես է եկել ՀԳՀԾ-ին համաշխարհային աջակցություն ցուցաբերելու կոչով
(last modified Wed, 12 Dec 2018 14:40:43 GMT )
Դեկտեմբեր 12, 2018 18:10 Asia/Tehran
  • Նիդերլանդները հանդես է եկել ՀԳՀԾ-ին համաշխարհային աջակցություն ցուցաբերելու կոչով

ՄԱԿ-ում Նիդերլանդների մշտական ներկայացուցիչն ընդգծել է,որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու և գործադրելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ում Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Կառլ Վան Ստրոմը, որի երկիրը նպաստում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը հասատատող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի գործադրմանը, մի զեկույց է ներկայացրել, որում, անդրադառնալով իր պարտավորություններին Իրանի հավատարմությանը, միջազգային հանրության մյուս անդամ երկրներին կոչ է արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ:

Զեկույցում ասված է.«Իրանի իսլամական հանրապետությունը կամավոր կերպով գործադրել է միջուկային զենքի չտարածման դաշինքի լրացուցիչ արձանագրությունը և ՄԱԳԱՏԷ-ին թույլ է տվել դիտարկել իր բոլոր օբյեկտները»:

ՄԱԳԱՏԷ-ն ևս 14 պաշտոնական զեկույցներում հաստատել է Իրանի լիարժեք հավատարմությունը ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին ու խաղաղանպատակ միջուկային գործունեությանը: