Դեկտեմբեր 15, 2018 17:37 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Կոսովոյի բանակի ստեղծմանը

ՌԴ ԱԳ նախարարությունը Կոսովոյի բանակի ստեղծումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է որակել :

ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ  պաշտպանական ուժերը լիարժեք բանակի վերափոխելու Կոսովոյի  խորհրդարանի որոշումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևի կոպիտ խախտում է նշանակում:

«Կոսովոյի խորհրդարանի այդ քայլն ուղղված է Բալկաններում  իրավիճակի լուրջ սրմանը, որը հղի  է տարածաշրջանում զինված հակամարտությունների կրկնությամբ». ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրութայն մեջ:

Կոսովոյի խորհրդարանի նախագահ Կարդի Վեսելին ուրբաթ օրը հայտարարել է, որ խորհրդարանի բոլոր 105 պատգամավորները հաստատել են երկրում լիարժեք բանակի ստեղծումը:

Կոսովոյի անվտանգությունը 1999 թվականից Կոսովոյի պատերազմի հետ միաժամանակ ապահովվում էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից, իսկ 2008 թվականին Կոսովոն միակողմանի անկախություն հայտարարեց և բաժանվեց Սերբիայից:

Սերբիան ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 1244 բանաձևի համաձայն, Կոսովոն համարում է իր տարածքի մի մասը, և պաշտոնապես չի ճանաչում Կոսովոյի միակողմանի հայտարարած անկախությունը: 

Պիտակ