Բելգիան Եվրոպային կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումն Արաբիային
Բելգիայի ԱԳ նախարարը եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը սաուդցիներին:
Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսն անդրադառնալով այդ երկրի խորհրդարանի նիստին ասել է, որ եվրոպական երկրներից պահանջում է դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային:
Բելգիայի խորհրդարանը չորեքշաբթի երեկոյան քննարկել է Արաբիային զենք մատակարարելու հարցը, որպեսզի այդ երկրի խորհրդարանի բոլոր պատգամավորները համաձայնության գան այդ հարցի շուրջ:
Ավելի վաղ, Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ կդադարեցնի զենքի մատակարարումը Արաբիային:
Եվրախորհրդարանը ևս 2018 թվականի հոկտեմբերի վերջերին եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը Արաբիային:
Արաբիան ԱՄՆ-ի ու Էմիրությունների հովանավորությամբ 2015 թվականի մարտին ռազմական հարձակում իրականացրեց Եմենի վրա և շրջափակեց այդ երկիրը և առ այսօր շարունակում է հարձակումներ կատարել այդ երկրի վրա:
Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների սանձազերծած պատերազմն առ այսօր խլել է 14 հազար եմենցիների կյանքեր: Վիրավորվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, իսկ միլիոնավոր մարդիկ դարձել են անօթևան: