Բրազիլիայի բանակը դեմ է այդ երկրում ամերիկյան ռազմաբազայի տեղակայմանը
Բրիազիլիայի բանակը բացասաբար է արձագանքել այդ երկրի նախագահի հայտարարությանն այն մասին, թե նա կողմ է Բրազիլիայում ռազմաբազա հիմնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությանը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսությոան լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Բրազիլիայի Պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ նախագահ Բոլսոթարոն այս առաջարկը չի քննարկել նախարարության հետ:
Բոլսոթարոն, ով իր աշխատանքը սկսել է 2019թ հունվարի 1-ին, երեքշաբթի օրը, հեռուստատեսային հարցազրույցներից մեկում, խոսել է այդ երկրում ամերիկյան ռազմաբազա հիմնելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին: Նա հայտարարել է, որ դա բխում է Ռուսաստանի և Վենեսուելայի հարաբարեւթյունների սերտացման կապակցությամբ իր մտահոգությունից: Իսկ դա Բրազիլիայի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություն է: Մի բրազիլիացի սպա, չցանկանալով ներկայանալ, հայտարարել է, որ բանակը չի համաձայնվի երկրում ամերիկյան ռազմակայան հիմնելու առաջարկին: Նա նշել է, որ Բրազիլիայի բանակն իրեն համարում է երկրի ինքնիշխանության պաշտպանը:
Հարկ է նշել, որ Բրիազիլիայի նախագահը Թրամփի կառավարության հետ մերձենալու ուղղությամբ քայլեր է կատարում: