Ֆրանցիսկոս Պապը քննադատեկ է միգրանտների նկատմամբ եվրոպական երկրների վերաբերմունքը
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը քննադատելով միգրանտների հանդեպ եվրոպական երկրների քայլերը կոչ արեց փոխել որդեգրված ընթացքը և օժանդակություն ցուցաբերել միգրանտներին:
Համաձայն «Եվրոնյուզ»-ի հաղորդման, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակի օրը ԵՄ-ի ղեկավարներից պահանջել է փոխել իրենց հակամիգրացիոն քաղաքականությունները:
Պապը նաև կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովում անորոշութան մատնված երկու նավերի 49 միգրանտ ուղևորների ճակատագրի շուրջ վեճերը և այդ նավերի խարիսխ նետելու համար ապահով վայր տրամադրել:
Ֆրանցիսկոս Պապը քննադատել է միգրատների հանդեպ Իտալիայի ու Մալտայի վերաբերմունքը:
Ավելի քան երկու շաբաթ է, ինչ 32 միգրանտներ փոխադրող Sea-Watch «Sea-Watch 3» նավը և 17 միգրանտներ փոխադրող «Sea-Eye» նավը, անորոշ վիճակում են գտնվում Միջերկրական ծովում:
Նավերը, որ պատկանում են գերմանական բարեգործական խմբերին, հիմնականում աֆրիկացի ուղևորներին իջեցնելու համար որևէ նավահանգիստ չեն գտնում: