Իտալիայում իշխող կոալիցիայի ղեկավարներն աջակցում են Ֆրանսիայի ընդդիմությանը
https://parstoday.ir/hy/news/world-i102926-Իտալիայում_իշխող_կոալիցիայի_ղեկավարներն_աջակցում_են_Ֆրանսիայի_ընդդիմությանը
Իտալիայում իշխող կոալիցիայի ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիայի ընդդիմության նկատմամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 08, 2019 11:50 Asia/Tehran
  • Իտալիայում իշխող կոալիցիայի ղեկավարներն աջակցում են Ֆրանսիայի ընդդիմությանը

Իտալիայում իշխող կոալիցիայի ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիայի ընդդիմության նկատմամբ:

«Russia Today» գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Իտալիայի փոխվարչապետներ Լուիջի Դի Մայոն և  Մաթիո Սալվինին հայտարարել են, որ հովանավորում են Ֆրանսիայի ընդդիմության քայլերը՝ կառավարության քաղաքականությունների դեմ:

Իտալիայի «5 աստղանի» շարժման առաջնորդ Դի Մայոն, ֆրանսիացի ընդդիմադիրներին կոչ է արել չթուլանալ ու ղարունակել բողոքները:

Ֆրանսիայում ժողովրդական բողոքները սկսվել են շուրջ երկու ամիս առաջ, կառավարության քաղաքականությունների, հատկապես վառելիքի հարկը բարձրացնելու առաջարկության դեմ: Չնայած նախագահ Էմանուել Մակրոնը նահանջել է որոշ քաղաքականություններից, սակայն դրանց մի մասը շարունակում է ուժի մեջ մնալ: