Հնդկաստանը կարևորում է Իրանից նավթ ներմուծումը
https://parstoday.ir/hy/news/world-i103097-Հնդկաստանը_կարևորում_է_Իրանից_նավթ_ներմուծումը
Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը ընդգծել է Իրանից նավթի ներկրման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 08:40 Asia/Tehran
  • Հնդկաստանը կարևորում է Իրանից նավթ ներմուծումը

Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը ընդգծել է Իրանից նավթի ներկրման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռավիշ Կումարը, լրագրողների հետ հարցազրույցում, ասել է, որ չնայած Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, Հնդկաստանը շարունակում է Իրանից նավթ ներկրել` իր էներգետիկ կարիքները բավարարելու համար:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Հնդկաստանը պահպանել է իր հարաբերությունները տարբեր երկրների հետ, ապահովելու էներգիայի անվտանգությունը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այն պայմաններում է նման ըհայտարարությամբ հանդես եկել, երկու օր առաջ ԱՄՆ-ը սպառնացել էր, որ ավելի խիստ պատժամիջոցներ  է կիրառելու Իրանի դեմ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մայիսի 8-ին, կրկնելով Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելու և  Իրանի դեմ նավթային շրջափակումները վերսկսելու մասին: