ԱՄՆ տեղեկատվական համայնքը հերքել է Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i103830-ԱՄՆ_տեղեկատվական_համայնքը_հերքել_է_Իրանի_վերաբերյալ_Թրամփի_հայտարարությունները
ԱՄՆ-ի համաշխարհային սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցում, նշված է. «Իրանը չի ձգտում ռումբ արտադրելու նպատակով իր միջուկային սպառազինական ծրագրի ընդլայնմանը »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2019 04:07 Asia/Tehran
  • ԱՄՆ տեղեկատվական համայնքը հերքել է Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

ԱՄՆ-ի համաշխարհային սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցում, նշված է. «Իրանը չի ձգտում ռումբ արտադրելու նպատակով իր միջուկային սպառազինական ծրագրի ընդլայնմանը »:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, ԱՄՆ Սենատի տեղեկատվական կոմիտեի նիստում ներկայացված և ԱՄՆ-ի դիմագրաված ենթադրյալ սպառնալիքների մասին այդ երկրի տեղեկատվական կառույցների գնահատումները արտացոլող «Համաշխարհային սպառնալիքների գնահատման տարեկան զեկույց»-ը հերքել է Իրանի ու Հյուսիսային Կորեայի, նաև ԻԼԻՊ-ին պարտության մատնելու մասին Թրամփի արտահայտությունները:

Համաձայն «Համաշխարհային սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցի»-ն ԻԼԻՊ-ը շարունակում է գլխավորել Իրաքում ու Սիրիայում հազարավոր ուժերի և աշխարհում կառավարում է 8 մասնաճյուղ և տասնյակ ցանցեր:

Զեկույցը հրապարակվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կառավարության որոշ պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ ԻԻՀ-ն ցանկանում է ատոմային ռումբ արտադրել:

Ի դեպ, Թրամփը 2018 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ ԱՄՆ-ն Սիրիայում պարտության է մատնել ԻԼԻՊ-ին»: Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց Սիրիայից ամերիկացի զորուժի դուրս բերման մասին: