Ադրբեջանը մասնակցել է Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներին
https://parstoday.ir/hy/news/world-i104024-Ադրբեջանը_մասնակցել_է_Վրաստանում_ՆԱՏՕ_ի_վարժանքներին
Ադրբեջանը մասնակցել է Վրաստանում ՆԱՏՕ-ի «Լեռներում ձմեռային պայմանների համար պատրաստություն» թեմայով վարժանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2019 07:45 Asia/Tehran
  • Ադրբեջանը մասնակցել է Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներին

Ադրբեջանը մասնակցել է Վրաստանում ՆԱՏՕ-ի «Լեռներում ձմեռային պայմանների համար պատրաստություն» թեմայով վարժանքներին:

«Ռիփորթ. լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ի այս վարժանքները տեղի են ունենում Մցխեթ-Մթիանեթ մարզում «Աբուլ»-ի  ձյունածածկ լեռնային շրջաններում:

«Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվող և մինչև փետրվարի 8-ը շարունակվող այս վարժանքներին մասնակցում են 14 զորայիններ Լիտվայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից ու Ադրբեջանից: