Իտալիայից դեսպանի հետ կանչումը հստակ ուղերձ է փոխանցում Հռոմին. Ֆրանսիա
https://parstoday.ir/hy/news/world-i104193-Իտալիայից_դեսպանի_հետ_կանչումը_հստակ_ուղերձ_է_փոխանցում_Հռոմին._Ֆրանսիա
Ֆրանսիայի կառավարության խոսնակն ասել է, որ թեև Իտալիայից այդ երկրի դեսպանի հետ կանչվելը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն ներքին հարցերին չմիջամտելու կապակցությամբ հստակ ուղերձ է հղում պատմական այս դաշնակցին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 09, 2019 06:56 Asia/Tehran
  • Իտալիայից դեսպանի հետ կանչումը հստակ ուղերձ է  փոխանցում Հռոմին. Ֆրանսիա

Ֆրանսիայի կառավարության խոսնակն ասել է, որ թեև Իտալիայից այդ երկրի դեսպանի հետ կանչվելը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն ներքին հարցերին չմիջամտելու կապակցությամբ հստակ ուղերձ է հղում պատմական այս դաշնակցին:

Համաձայն «Եվրոնյուզ»-ի հաղորդման, Ֆրանսիայի կառավարության խոսնակ Բենժամին Գրիյուն, ուրբաթ օրը հայտարարել է. «Հռոմից դեսպանի հետ կանչվելը տեղի է ունեցել ի  պատասխան վերջին ամիսներին Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մաթեո Սալվինիի կատարած անհիմն արտաահայտությունների»:

«Իտալիայի մյուս  փոխվարչապետ Լուիջի Դի Մայոյի «Դեղին բաճկոնավորներ» շարժման ակտիվիստների հետ հանդիպումը նույնպես համարվում է դիվանագիտական ամենապարզ նորմերի ոտնահարում, քանի որ դա տեղի է ունեցել առանց նախապես հայտարարության և Փարիզի արվարձանում»,-հավելել է Գրիյուն:

Ֆրանսիայի կառավարությունը հակադարձելով «դեղին բաճկոնավորներ»-ի բողոքի շարժման հանդեպ իտալացի պաշտոնատարների հայտնած աջակցությանը, հինգշաբթի օրը ԵՄ-ի պատմության մեջ  նախադեպը չունեցող քայլով, իր դեսպանին հետ կանչեց Հռոմից:

Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ  ասված է, որ այդ քայլի պատճառը Ֆրանսիայի ներքին հարցերին Իտալիայի միջամտություններ են:

Իտալիայում աջակողմյան կոալիցիայի իշխանության գալուց հետո, վերջին ամիսներին Հռոմի ու Փարիզի միջև հարաբերությունները լարված են մնում: