Պենտագոն. ԱՄՆ-ի ուժերը կմնան Իրաքում
Փետրվար 13, 2019 13:31 Asia/Tehran
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարի տեղակալ Պատրիկ Շոնահանն ընդգծել է Իրաքում ամերիկյան ուժերի ռազմական ներկայության շարունակվելու անհրաժեշտությունը:
Միեւնույն ժամանակ, Իրաքի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ օտարերկրյա զորքերի, այդ թվում, ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման մասին օրենք ընդունելու համար:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Բաղդադում հայտարարել էր, որ իր երկրի զինված ուժերն Իրանին վերահսկելու համար, կշարունակեն մնալ Իրաքում: Թրամփի հայտարարությունը զայրացրել էր այդ երկրի պաշտոնյաներին:
Պիտակ