Կալիֆորնիայի դատախազը հայց է ներկայացրել է Թրամփի դեմ
Կալիֆորնիայի դատախազը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմ հայց է ներկայացրել, նրա կողմից մեքսիկական սահմանի պատը կառուցելու համար արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ:
Associated Press- ի փոխանցմամբ, Խավիեր Բեսարան ուրբաթ օրը մեժելով Մեքսիկայի սահմանի հետ արտակարգ իրավիճակ հաստատելու հնարավորությունը, հավելել է, որ Դոնալդ Թրամփը իրավունք չունի նման հարցի համար արտակարգ դրություն հայտարարել:
Բեսարան ասել է, որ Միացյալ Նահանգներում ոչ ոք, նույնիսկ նախագահը, օրենքից վեր չէ, եւ նա իրավունք չունի խաբեբաությամբ հասնել իր նպատակներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անտեսելով կոնգրեսի իրավասությունները, ուրբաթ օրը հայտարարել է, որ Մեքսիկայի սահմանում պատ կառուցելու ֆինանսական միջոցներ հատկացնելու համար, այդ երկրում արտակարգ իրավիճակ է հաստատում: