Իտալական օրաթերթ. Վարշավայի գագաթաժողովը ուղղված էր Եվրոպայի դեմ
Իտալական օրաթերթը գրել է. «Վարշավայի գագաթաժողովը, բացի Իրանից, ուղղված էր նաև Եվրամիության դեմ:
Իտալական «La Stampa» թերթի հաղորդմամբ, Մերձավոր Արեւելքի քաղաքականության ինստիտուտի տնօրեն եւ Եվրոպական հետազոտական ինստիտուտի փորձագետ Կուրտ Դոբոֆը գրել է, որ Վարշավայի գագաթնաժողովին հյուրընկալվել էր մի երկրի կողմից, որը չունի Մերձավոր Արեւելքի վերաբերյալ քաղաքականություն, եւ Ամերիկայի նպատակն այն է, որ միջազգային օրակարգում դնի Իրանի հարցը:
«La Stampa» օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը եվրոպական երկրներին կոչ է արել դուրս գալ ՀԳՀԾ-ից, սակայն մերժում է ստացել:
«La Stampa» օրաթերթի գրությամբ, Եվրոպայի շատ երկրների արտգործնախարարներ հրաժարվելո են մասնակցել Վարշավայի գագաթնաժողովին, իսկ կոնֆերանսին առընթեր Նեթանյահուի հանդիպումը արաբական երկրների արտաքին գործերի նախարարների հետ Վարշավայի գագաթնաժողովի միակ կողմն էր, որը տեղի էր ունեցել ԱՄՆ կառավարության պահանջով:
Վարշավայի հակաիրանական գագաթնաժողովը հինգշաբթի օրն ավարտեց իր աշխատանքն առանց վերջնական բանաձևում ներառելու Իրանի անունը:
Ամերիկյան «Պոլետիկո» լրատվական կայքը հաղորդել է, որ Վարշավայի գագաթնաժողովը նպատակ ուներ թուլացնել Վաշինգտոնի մեկուսացումը, սակայն, ընդհակառակը, ցույց տվեց, որ ԱՄՆ-ը ավելի շատ է մեկուսացել: