Ամերիկյան քաղաքական ուժերը պահանջում են վերադառնալ ՀԳՀԾ-ին
Դիվանագիտության կողմնակից ավելի քան 50 խմբեր, ԱՄՆ Կոնգրեսից պահանջել են քայլեր ձեռնարկել` Իրանի հետ միջուկային համաձայնագրին վերադառնալու համար:
ԱՄՆ ավելի քան 50 քաղաքական խմբեր, չորեքշաբթի օրը ստորագրել են համատեղ բանաձև, որում Կոնգրեսի ներկայացուցիչներից պահանջել են աջակցել ՀԳՀԾ-ին Վաշինգտոնի վերադարձին:
Հայտարարությունը ստորագրած խմբերը նաև դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, որոնք խոչընդոտում են ՀԳՀԾ-ին Վաշինգտոնի վերադարձին:
Հայտարարության մեջ ընդգծվել է նաև Իրանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն նույնպես այս շաբաթվա սկզբին կոչ էր արել ընդունել բանաձև` ՀԳՀԾ-ին Վաշինգտոնի վերադառնալու վերաբերյալ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի հետախուզության ծառայության ավագ պաշտոնյաները, Սենատում հայտարարել էին, որ Իրանը լիովին հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: