Ամերիկյան քաղաքական ուժերը պահանջում են վերադառնալ ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i104633-Ամերիկյան_քաղաքական_ուժերը_պահանջում_են_վերադառնալ_ՀԳՀԾ_ին
Դիվանագիտության կողմնակից ավելի քան 50 խմբեր, ԱՄՆ Կոնգրեսից պահանջել են քայլեր ձեռնարկել` Իրանի հետ միջուկային համաձայնագրին վերադառնալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2019 03:47 Asia/Tehran
  • Ամերիկյան քաղաքական ուժերը պահանջում են վերադառնալ ՀԳՀԾ-ին

Դիվանագիտության կողմնակից ավելի քան 50 խմբեր, ԱՄՆ Կոնգրեսից պահանջել են քայլեր ձեռնարկել` Իրանի հետ միջուկային համաձայնագրին վերադառնալու համար:

 

ԱՄՆ ավելի քան 50 քաղաքական խմբեր, չորեքշաբթի օրը  ստորագրել են համատեղ բանաձև, որում Կոնգրեսի ներկայացուցիչներից պահանջել են աջակցել ՀԳՀԾ-ին Վաշինգտոնի վերադարձին:

Հայտարարությունը ստորագրած խմբերը նաև դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, որոնք խոչընդոտում են ՀԳՀԾ-ին Վաշինգտոնի վերադարձին:

Հայտարարության մեջ ընդգծվել է նաև Իրանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն նույնպես այս շաբաթվա սկզբին կոչ էր արել ընդունել բանաձև` ՀԳՀԾ-ին Վաշինգտոնի վերադառնալու վերաբերյալ:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի հետախուզության ծառայության ավագ պաշտոնյաները, Սենատում հայտարարել էին, որ Իրանը լիովին հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: