Բրիտանիայի հետախուզական ծառայության ղեկավարը գաղտնի այց է կատարել բռնագրավված Պաղեստին
Շարունակելով Սիոնիստական ռեժիմի իրանաֆոբիայի քաղաքականությունը, Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայություն՝ MI6-ի ղեկավար Ալեքս Յանգերը գաղտնի այց է կատարել բռնագրավված Պաղեստին և հանդիպում ու զրույց է ունեցել այդ ռեժիմի պաշտոնատարների հետ:
Իսրայելական «Քան» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Յանգերի այդ այցի նպատակն էր տարածաշրջանային և Իրանի հետ կապված հարցերի շուրջ բանակցել ՄՈՍԱԴ-ի տնօրենի և այլ պաշտոնատարների հետ:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռուվեն Ռիվլինն ասել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը սպառնում է համաշխարհային անվտանգությանը:
Որոշ ժամանակ առաջ, սպառնալով տարածաշրջանի և աշխարհի երկրներին, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել էր.«Իսրայելը հրթիռներ ունի, որոնցով կարող է Միջին Արևելքում թիրախ դարձնել ցանկացած կետ»:
Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների հայտարարություններն այն պայմաններում են, որ այդ ռեժիմը գաղտնապահությամբ, խուսափում է միանալ միջուկային զենքերի տարածումն արգելող դաշինք՝ NPT-ին: